ermenihaber.am: Իրաքի հյուսիսին և Իրանին սահմանակից Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Էսենդերե սահմանային անցակետում իրանցի և թուրք սահմանապահերն ու պաշտոնյաները համատեղ ժողով են գումարել։
Ժողովի ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգությանը, անցակետում իրականացվող առևտրին վերաբերող խնդիրներ։ Խնդիրների լուծման ուղղությամբ ձեռք բերված համաձայնություններն ու ընդունված որոշումները փաստաթղթային տեսք են ստացել։
Թուրք և իրանցի պաշտոնյաները հանդիպման վերջում միմյանց բարեմաղթանքներ են հղել և փոխանակվել նվերներով։
comment.count (0)