Թուրքիան վերսկսել է Սիրիա ներխուժումը՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնության |news.am|
08:16 - 18 հոկտեմբերի, 2019

Թուրքիան վերսկսել է Սիրիա ներխուժումը՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնության |news.am|

news.am։ Թուրքիայի զինված ուժերը ուրբաթ օրը վերսկսել են հարձակումները Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռաս էլ Այն քաղաքի վրա՝ չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քաղաքում վերսկսվել են գնդակոծություններն ու բախումները, կրակոցներ են հնչել եւ ծուխ է տեսանելի եղել մի քանի թաղամասերում:

Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:

Նախօրեին ԱՄՆ-ն եւ Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները լքեին Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության գոտու շրջանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել