armenpress.am։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինային ինքնիշխանության և, Ղրիմը ներառյալ, տարածքային ամբողջականության հարցում:
«Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի ապօրինի բռնակցումը: Ղրիմի թաթարները շատ կարևոր են Թուրքիայի և Ուկրաինայի միջև պատմական և մարդկային կապերի պահպանման գործում»,- նշել է նա:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական Դոնբասում բախումները հնարավորինս շուտ կավարտվեն:
Իսկ Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական կարևոր գործընկերներից մեկն է, ապա երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ ամեն ինչ իրենց անուններով կոչելու համար՝ նկատի ունենալով Ղրիմի բռնակցումը:
comment.count (0)