Թուրքիան չի հրաժարվի Իրանից նավթ եւ գազ գնելուց |news.am|
07:00 - 27 սեպտեմբերի, 2019

Թուրքիան չի հրաժարվի Իրանից նավթ եւ գազ գնելուց |news.am|

news.am։ Թուրքիան չի հրաժարվի Իրանից նավթ ու գազ գնելուց՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով, որ երկու երկրների միջեւ առեւտուրը կշարունակվի, տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ Թուրքիան չի վախենում ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից Իրանի հետ իր առեւտրի պատճառով։ Նա նշել է, որ Անկարան չի ցանկանում դադարեցնել համագործակցությունը Թեհրանի հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել իրանական նավթի ներմուծման դեմ։ Մի շարք երկրներ ազատվել են պատժամիջոցներից, դրանց թվում՝ Թուրքիան, բայց այս տարի պետդեպարտամենտը հայտարարել է, որ բացառություններ եւ ազատումներ պատժամիջոցներից այլեւս չեն լինելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել