Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից |ermenihaber.am|
07:07 - 21 հոկտեմբերի, 2019

Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում տեղակայվելու են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերը։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ քուրդ զինյալների դուրսբերումն այդ քաղաքից իրականացվում է 120-ժամյա հրադադարի շրջանակներում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ այս պահին որևէ խոչընդոտ չկա քուրդ զինյալների դուրսբերման հարցում։ Նշվել է, որ գործընթացը խստորեն համակարգվում է ամերիկյան կողմից։ Թուրքական կողմը տեղեկացրել է, որ 55 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը մտել է Ռաս ալ-Այն, ևս 86 ավտոմեքենա քաղաքից շարժվել է դեպի Թել-Ամիրա բնակավայր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել