Թուրքիան կառաջադրի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահի թեկնածու |ermenihaber.am|
14:02 - 23 սեպտեմբերի, 2019

Թուրքիան կառաջադրի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահի թեկնածու |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել էր, որ իր երկիրը թեկնածու է առաջադրելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահի առաջիկա ընտրություններին:

Էրդողանը նշել էր, որ այդ պաշտոնի համար առաջադրելու են բազմափորձ դիվանագետ, այժմ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրի թեկնածությունը:

Բոզքըրը թեմայի վերաբերյալ «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում ասել է, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է համարում, քանի որ Թուրքիան, հանդիսանալով կազմակերպության հիմնադիր երկիր, երբևէ չի ունեցել գլխավոր ասամբլեայի նախագահ:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել