Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտու» ստեղծման ԱՄՆ առաջարկից |news,am|
13:30 - 24 հուլիսի, 2019

Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտու» ստեղծման ԱՄՆ առաջարկից |news,am|

news.am: Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտու» ստեղծման ԱՄՆ առաջարկից: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այդ առաջարկն անվանել է «անբավարար», հաղորդում է AP-ն:

Նա նշել է, որ Թուրքիան Սիրիայում նոր հարձակում կսկսի, եթե առաջիկայում համաձայնություն ձեռք չբերվի:

Չավուշօղլուն մեկնաբանություններով է հանդես եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Թուրքիայի հետ սահմանի երկայնքով հնարավոր անվտանգ գոտու հարցը:

Նրա խոսքով, Անկարան եւ Վաշինգտոնը չեն կարող համաձայնության գալ հնարավոր գոտու մակերեսի շուրջ եւ այն մասին, թե ինչպես է այն կառավարվելու:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել