Թուրքիան դժգոհ է ԵՄ երկրների դիրքորոշումից՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետ կապված |tert.am|
08:49 - 16 հոկտեմբերի, 2019

Թուրքիան դժգոհ է ԵՄ երկրների դիրքորոշումից՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետ կապված |tert.am|

tert.am: Թուրքիան դժգոհություն է հայտնել Եվրամիության անդամ երկրների դիրքորոշման առնչությամբ՝ կապված Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ-ն չպետք է անտարբեր մնա այն հանգամանքին, որ Թուրքիայի խաղաղ բնակիչները «մշտապես հարձակման են ենթարկվում «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների կողմից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել