Թուրքիան այլ երկրների համար փախստականների պահեստ չէ․ Ֆուաթ Օքթայ |ermenihaber.am|
06:23 - 09 սեպտեմբերի, 2019

Թուրքիան այլ երկրների համար փախստականների պահեստ չէ․ Ֆուաթ Օքթայ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն անդրադարձել է երկրին սպառնացող ներգաղթի նոր ալիքի խնդրին և փախստականների նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությանը։

Փոխնախագահը մասնավորապես մեկնաբանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան կբացի դռները Եվրոպա գնացող փախստականների առաջ:

«Սա ոչ սպառնալիք է, ոչ էլ խաբեություն։ Սա իրականությունն է։ Ամեն դեպքում, եթե ներգաղթի նոր ալիք սկսվի, Թուրքիան դա կանի։ Թուրքիան ոչ մի երկրի պահակը չէ։ Նրանց համար փախստականների պահեստ չէ։ Թուրքիան այն երկիրը չէ, որը պիտի կրի ուրիշների ստեղծած ճգնաժամների բեռը», - հայտարարել է Օքթայը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել Եվրամիությանն ուղղված հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ եթե Սիրիայի հյուսիսում իր առաջարկով անվտանգության գոտի չստեղծվի, ապա Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել