Թուրքիայում 3 տարում 25 անգամ ավելացել է ազատազրկված ուսանողների թիվը |ermenihaber.am|
06:11 - 07 հունիսի, 2019

Թուրքիայում 3 տարում 25 անգամ ավելացել է ազատազրկված ուսանողների թիվը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում տարեցտարի ավելանում է կալանավորված և ազատազրկված ուսանողների թիվը։

Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2016թ․ նոյեմբերի դրությամբ թուրքական բանտերում 69․301 ուսանող կար։ Նրանցից 36․033-ը առկա, 33․268-ը հեռակա համակարգով սովորող ուսանողներ էին, ովքեր փորձել են ինչ-որ կերպ շարունակել իրենց ուսումը նաև բանտում։

Նշենք նաև, որ 2016թ․ Թուրքիայում 197․297 բանտարկյալ կար։ Փաստորեն, բանտարկված ուսանողների թիվը կազմում էր բանտարկյալների ընդհանուր թվի 35 տոկոսը։ 2013թ․ մայիսի դրությամբ բանտարկված ուսանողների թիվը Թուրքիայում ընդամենը 2․776 էր։ Այսինքն, 3 տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է շուրջ 25 անգամ։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գամզե Աքքուշը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական բանտերում ուսանողների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում․ չկան ոչ հատուկ դասասենյակներ, ոչ գրադարաններ, ոչ համակարգիչներ, ոչ ինտերնետ, ինչը սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքի խախտում է։

Բայց այդ, ազատազրկված ուսանողները ուսման վարձը չվճարելու, դասերից բացակայելու, քննություններին չմասնակցելու և նմանատիպ պատճառներով ուղղակի դուրս են ուսումնական հաստատություններից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել