Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13․531-ի |ermenihaber.am|
10:31 - 01 ապրիլի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13․531-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում մարտի 31-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 46 մարդ։ Այս տեղեկությունը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 15․422 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․704 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 46 դեպք։

847 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 92․ 403 թեստավորում։ Համավարակից ապաքինվել է 243 հիվանդ։ 

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 13․ 531 հաստատված դեպք և մահվան 214 դեպք:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մարտի 30-ի համեմատ 31-ին 25․2 տոկոսով աճել է թեստավորումը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել