Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2706-ի
 |tert.am|
10:40 - 26 ապրիլի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2706-ի |tert.am|

tert.am: Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 38 308 թեստ, գրանցվել է վարակման 2861 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 106 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 3845 մարդ: Համաճարակի սկզբից երկրում անցկացված թեստավորումների թիվը հասել է 868 565-ի, վարակման դեպքերի ընդհանուր թիվը 107 773 է, մահացածների թիվը` 2706: Վարակվածներից 25 582-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել