Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել |ermenihaber.am|
17:42 - 23 մարտի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ»։ 

Ադանայի նահանգային ոստիկանության անվտանգության վարչության կողմից նշյալ անձինք բերման են ենթարկվել։ Նրանց տներում և աշխատավայրերում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են բազմաթիվ թվային սարքեր։ 

Նրանց դեմ հետաքննություն էր սկսվել մասնավորապես հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու, թշնամություն տարածելու, ապօրինաբար անձնական տվյալներ հանրայնացնելու և տարածելու մեղադրանքով։  

Նման դեպք  տեղի էր ունեցել նաև նախորդ շաբաթ։ Ադանայում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ, որում նշված է եղել. «Ձեր թեստի արդյունքը դրական է»։ Հաղորդագրություն ուղարկած անձը ևս ձերբակալվել է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել