Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 168-ի |ermenihaber.am|
10:55 - 31 մարտի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 168-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է՝ 37-ով՝ հասնելով 168-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կորոնավիրուսի վիճակագրության մասին Twitter-ում արած ամենօրյա գրառմամբ:

Ըստ Քոջայի հրապարակած տվյալների՝ անցնող օրը Թուրքիայում եղել է հետևյալ պատկերը.

Կատարվել է 11.535 թեստավորում, որից 1610-ը դրական է եղել, նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացել է 37 հիվանդ:

Այսպիսով մինչ այժմ Թուրքիայում կատարվել է ընդհանուր առմամբ 76.961 թետավորում, ինչի հետևանքով կորոնավիրուս է հաստատվել 10.827 մարդու մոտ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 168-ի, 725 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժնում, բուժվածների թիվը կազմում 162:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել