Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող ԶՈՒ ստորաբաժանումներ |ermenihaber.am|
07:21 - 08 հունիսի, 2019

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող ԶՈՒ ստորաբաժանումներ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի Իգդիր նահանգ, որտեղ ուսումնասիրություններ և ստուգումներ է անցկացրել Հայաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանին տեղակայված Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներում:

Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Իգդիր են մեկնել Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ, Ադնան Օզբալը, ինչպես նաև Թուրքիայի օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։

Լրագրողների հարցերին պատասխանելիս Աքարը հայտնել է, որ Իրանի սահմանից Թուրքիայի ուղղությամբ ինչպես ահաբեկչական գործողությունների, սահմանախախտումների, ապօրինի փոխադրումների, այնպես էլ չհամակարգված ներգաղթի շրջանակներում ապօրինի ներթափանցման փորձեր են արվում։
Աքարն, այդ ամենի դեմ պայքարում կարևորելով համապատասխան միջոցառումների անթերի կատարումը, նշել է.

«Մենք մեր աշխատանքներով պետք է արդարացնենք մեր երկրի սպասելիքները։ Իսկ Ձեզնից սպասելիքները մեծ են. հիմնականը մեր սահմանների անանցանելիությունն է։ Այդ ամենի դեմ պայքարում մեր բոլոր հնարավորություններն արդյունավետ կերպով օգտագործելու ենք և բոլոր այդ ապօրինի ներթափանցումները զրոյացնելու ենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել