tert.am: Թուրքիայի կողմից Եվրոպական Միության հետ սահմանը բացելուց հետո, այն հատել է ավելի քան 100 000 փախստական: Այս մասին մարտի մեկին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Պաշտոնյան տվյալները հրապարակել է Twitter սոցիալական կայքի իր պաշտոնական էջում:

«19:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 20:40) Էդիրնով մեր երկիրը լքող փախստականների թիվը 100 577 է»,- ասվում է հաղորդագրության մեջ: