Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը |tert.am|
06:22 - 09 հոկտեմբերի, 2019

Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը |tert.am|

tert.am։ Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը: Այս մասին գրում է «Անադոլու»-ն:

Փաստաթղթում, որը ներկայացվել է խորհրդարանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակագրությամբ, ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են մնալ վտանգի տակ, և որ դա հարվածում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:

«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը, սակայն մեկ այլ տեսանկյունից էլ պետք է նշենք, որ Իրաքում և Սիրիայում շարունակում են գործել ահաբեկչական-անջատողական «Քրդական աշխատավորական կուսակցության» ուժերը, որոնք սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի և մեր երկրի ազգային անվտանգության համար»,- նշվել է հուշագրում:

Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիան իր ռազմական գործողությունները սկսում է՝ ելնելով իր երկրի ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել