Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորումից. Տաթևիկ Հայրապետյան |pastinfo.am|
19:24 - 03 մարտի, 2020

Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորումից. Տաթևիկ Հայրապետյան |pastinfo.am|

pastinfo.am: Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է և նրա գործելաոճի հետևանքներին մենք ականատես ենք եղել դեռ 100 տարի առաջ մեր իսկ մաշկի վրա, ուստի կյանքը շարունակվում է, բայց գնահատականները հստակ մնում են։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Նա ընդգծեց՝ այն քաղաքականությունը, որ այսօր Թուրքիան վարում է Սիրիայում, ամբողջությամբ կրկնում է 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ Օսմանյան կայսրության կողմից տեղի ունեցած ոճրագործությունները։

«Ինչ վերաբերում է, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հանդիպմանը, ապա կցանկանամ չակերտավոր պատմական ակնարկ կատարել։ Այս հանդիպումը, ըստ էության, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, այսպիսի հանդիպումներ եղել են նաև նախկինում և Թուրքիան մշտապես՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, փորձել է գերազանցապես ներգրավված լինել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, սակայն դա նրան երբևէ չի կարող հաջողվել»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, Թուրքիան ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում և իր գործելաոճով հստակ արտահայտել է այն. «Լուծման գործընթացում, եթե Թուրքիան իսկապես ուզում է ներդրում ունենալ, ապա լավագույն ներդրումը կլինի Արցախյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից հնարավորինս հեռու մնալը, քանի որ բացի վնասից, Թուրքիա այլ ազդեցություն ունենալ չի կարող»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել