Թուրքիայի իշխող կուսակցությունը վիճարկում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլում |azatutyun.am|
06:13 - 17 ապրիլի, 2019

Թուրքիայի իշխող կուսակցությունը վիճարկում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վիճարկում է մարտի վերջին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները Ստամբուլ քաղաքում:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները և կրկնել ընտրությունները: «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը ԿԸՀ-ին դիմում ներկայացնելուց հետո լրագրողներին ասել է, թե այս քայլով ուզում են փարատել ընտրությունների արդյունքների շուրջ կասկածները:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ձայների ամբողջական վերահաշվարկի մեր պահանջը, և մենք ստիպված ենք ընդունել այդ որոշումը: Սակայն տեխնիկական սխալների ուղղումից և ձայների միայն 10 տոկոսի վերահաշվարկից հետո տեսանք, որ թեկնածուների հավաքած քվեների տարբերությունը 29 հազարից նվազեց 13 հազար 900-ի:

Պնդում ենք, որ ձայների ամբողջական վերահաշվարկի պարագայում ընտրությունների արդյունքները մեր օգտին կլինեին: Մենք գնում ենք արտակարգ բողոքարկման ճանապարհով, պետք է փարատել բոլոր կասկածները», - ասել է Յավուզը՝ բերելով ընտրախախտումների մի շարք օրինարկներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել