Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում ժամանակավոր բնույթ են կրում. Չավուշօղլու |tert.am|
07:55 - 08 հոկտեմբերի, 2019

Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում ժամանակավոր բնույթ են կրում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին  նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:

Հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկվել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ «Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը», և Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում ժամանակավոր բնույթ են կրում:

Իր հերթին, Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանը դեմ է ռազմական գործողություններին Սիրիայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել