Թուրքիայի ՍԴ որոշմամբ՝ ինը մտավորականների դեմ գործը պետք է վերանայվի |azatutyun.am|
13:13 - 27 հուլիսի, 2019

Թուրքիայի ՍԴ որոշմամբ՝ ինը մտավորականների դեմ գործը պետք է վերանայվի |azatutyun.am|

azatutyun.am։ Թուրքիայում «ահաբեկչության քարոզչության» մեջ մեղադրվող ինը մտավորականների դեմ գործը պետք է վերանայվի: Նման որոշում է կայացրել երկրի Սահմանադրական դատարանը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ըստ թուրքական բարձր դատարանի կայացրած վճռի, առաջադրված այդ մեղադրանքները ամբաստանյալների խոսքի ազատության իրավունքի խախտում է: Դատարանը նաև պարտավորեցրել է գործով անցնողներից յուրաքանչյուրին վճարել մոտ 1400 եվրո փոխհատուցում:

2016 թվականին Թուրքիայի և մի շարք այլ երկրների մտավորականության ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ դիմել են պաշտոնական Անկարային՝ կոչ անելով չսրել քրդերի հետ հակամարտությունը: Այդ նամակի տակ ստորագրած 203 թուրք մտավորականների մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն քարոզելու» հոդվածով, քանի որ Անկարան Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունը (PKK) համարում է ահաբեկչական կազմակերպություն: Իրավապաշտպանները «ուշացած» են համարում Թուրքիայի Սահմանադրական դատարանի վճիռը, նաև կոչ են անում արդարացնել այդ գործով անցնող բոլոր մտավորականներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել