Թուրքիայի ՊՆ․ Սիրիայում ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են |azatutyun.am|
06:11 - 08 հոկտեմբերի, 2019

Թուրքիայի ՊՆ․ Սիրիայում ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են |azatutyun.am|

azatutyun.am։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ ավարտվել են Սիրիայի հյուսիս-արևելքում հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի Եփրատ գետից արևելք անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի մտադրությանը, որը երկարաժամկետ հեռանկարում նպատակ ունի այդ տարածում վերաբնակեցնել շուրջ 2 միլիոն սիրիացի փախստականների։

Այդ տարածաշրջանում տեղակայված մոտ հինգ տասնյակ ամերիկացի զինծառայողները վերադիրքավորվել են Սիրիայի տարածքում, երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նա նաև հերքել է այն տեղեկությունները, թե ամերիկյան զորքերը լքում են Սիրիան ընդհանրապես:

Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է, որ եթե ամերիկացի որևէ զինծառայողի որևէ բան պատահի, Անկարան լուրջ խնդիրներ կունենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել