ermenihaber.am։ Ջիբրալթարում որոշ ժամանակ առգրավված իրանական նավթակիր նավը կալանքից ազատվելուց հետո ուղղություն է վերցրել դեպի թուրքական ափ։

Ավելի վաղ իրանական «Grace 1» նավի ողջ անձնակազմը ձերբակալվել էր Ջիբրալթարում։ Բրիտանահպատակ շրջանի իշխանությունները մտադիր էին նավը փոխանակել նույն ժամանակահատվածում Իրանի կողմից առգրավված բրիտանական նավի հետ։ Սակայն տեղական դատարանը որոշում էր կայացրել նախ անձնակազմի, ապա նավի ազատ արձակման մասին։

Կալանքից ազատվելուց հետո նավը վերանվանվել էր «Adrian Darya 1» և, ըստ որոշ տեղեկությունների, շարժվել դեպի հունական ափեր։ Սակայն Հունաստանը հայտարարել էր որ իրենք ոչ մի պաշտոնական դիմում չեն ստացել նավը հունական նավահանգստում ընդունելու վերաբերյալ։ Դրանից հետո իրանական կողմը հայտարարեց, որ նավն ուղղվել է դեպի թուրքական ափ։

Մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել բոլոր պետություններին չընդունել իրանական նավը։ Նա Իրանին մեղադրել է ահաբեկչությունը ֆինանսավորելու և ողջ աշխարհն ապակայունացնելու փորձերի մեջ։

«Բոլորը պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ ահաբեկչությունը ֆինանսավորող, ողջ աշխարհը ապակայունացնող, միջագային պատժամիջոցներն անտեսող Իրանին կանգնեցնելու համար։ Չպետք է թույլ տալ, որ «Adrian Darya 1» նավով Թուրքիա տարվող ապանօրինական նավթն իջեցվի նավահանգստ», -գրել է Բոլթոնը Twitter-ում։

Ստեղծված իրավիճակում Թուրքիայի որոշումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Ենթադրվում է, որ Բոլթոնի կոչն անտեսելու դեպքում խնդիրը կարող է պատճառ դառնալ թուրք–ամերիկյան նոր ճգնամի: