Թուրքական նոր զրահամեքենաներ են մոտեցել թուրք-սիրիական սահմանին |ermenihaber.am|
13:40 - 23 սեպտեմբերի, 2019

Թուրքական նոր զրահամեքենաներ են մոտեցել թուրք-սիրիական սահմանին |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այդ զրահամեքենաներն օգտագործվեն թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունների ժամանակ։

Ըստ թուրքական աղբյուրի՝ սա նաև նախանշան է, որ Թուրքիան կարող է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:



Հիշեցվում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների շուրջ թուրք-ամերիկյան հակասությունները հարթելու նպատակով Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Աչքաքալե անցակետում ստեղծվել էր անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։

Ընդհանուր առմամբ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը Եփրատի արևելյան հատվածում արդեն իրականացրել են 6 օդային և 1 ցամաքային պարեկապահակային ծառայություն։

Առաջին պարեկապահակային ծառայությունն իրականացվել էր հուլիսի 8-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել