ermenihaber.am։ Տեղական արտադրության զենքերով համալրված առաջին թուրքական դրոնային համակարգը՝ «Songar»-ը, առաջին թռիչքն է իրականացրել։ Համակարգը կարող է արձանագրել թիրախային տարածքի տվյալները, վնասազերծել հնարավոր վտանգավոր օբյեկտները, գործողության իրականացումից հետո արձանագրել հասցված վնասները, ինչպես նաև՝ տեսաձայնագրել և իրական ժամանակում հաղորդել ինֆորմացիան։

Թուրքական «ASİSGUARD» ընկերության արտադրած դրոնային համակարգն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը Ստամբուլում կայացած 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում (IDEF-2019)։

«Songar» համակարգը նախատեսված է ռազմական և անվտանգության ոլորտներում ցերեկային և գիշերային պայմաններում կիրառելու համար։ Այն կարող է գործել մինչև 2․800 կմ բարձրություններում, իսկ ազդեցության գոտին ներառում է 10 կմ շառավղով տարածություն։