Թույլատրվել է դայակների գործունեությունը. առաջիկա շաբաթներին մանկապարտեզները փակ կմնան |armtimes.com|
09:22 - 05 մայիսի, 2020

Թույլատրվել է դայակների գործունեությունը. առաջիկա շաբաթներին մանկապարտեզները փակ կմնան |armtimes.com|

armtimes.com: Այսօրվանից վերագործարկվեցին տնտեսության մի շարք ոլորտներ ու թույլատրվեցին գործունեության գրեթե բոլոր տեսակները, սակայն շարունակում են փակ մնալ մանկապարտեզները: Փորձեցինք ճշտել, թե ինչպես կարող են իրացնել իրենց աշխատելու եւ աշխատանքը պահելու իրավունքներն այն ծնողները, որ ունեն մանկահասակ երեխաներ:

«Արդեն թույլատրված է դայակների գործունեությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նրա խոսքով՝ մանկապարտեզների առումով այս պահին որոշված է, որ առաջիկա 2-3 շաբաթներին դեռ չեն աշխատի, սակայն կախված իրավիճակի զարգացումներից հընթացս կարող է այլ որոշում ընդունվել: «Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացումներին, անընդհատ քննարկումներ ենք ունենում՝ ըստ այդմ, որոշումներ ընդունում սահմանափակումների փոփոխությունների վերաբերյալ»,- ասաց նա:

Այն հարցին, թե գործատուն կարո՞ղ է պահանջել, որ ծնողն օգտվի դայակի ծառայությունից եւ վերադառնա աշխատանքի՝ Վահան Հունանյանը պատասխանեց. «Դայակների գործունեությունը թույլատրվել է՝ որպես իրավիճակը մեղմելու հավանական լուծում, սակայն պարտադրանքի մասին խոսք չկա»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Ազգային Ժողովն ընդունել է Կառավարության կողմից առաջարկված Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է լուծարել մինչեւ 12 տարեկան երեխա ունեցող աշխատողի աշխատանքային պայմանագիրը, եթե արտակարգ դրության պայմաններում ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման հետեւանքով նա չի ներկայացել կամ ուշացել է աշխատանքից:

Այսինքն՝ չնայած արտակարգ դրությունը կավարտվի մայիսի 14-ին (եթե նորից չերկարաձգվի), բայց օրենքի նշված դրույթները կգործեն մանկապարտեզները փակ մնալու այս ամբողջ ընթացքում:

«Այսինքն, օրինակ՝ այս դեպքում: Մենք հորդորել ենք գործատուներին երեխա ունեցող ծնողների բացակայությունը կամ ուշացումն այս օրերին համարել հարգելի եւ չհամարել աշխատանքից ազատելու պատճառ, քանի որ նախակրթարանները եւ կրթական հաստատությունները չեն գործում, ամեն ծնող չէ, որ ունի դայակի հնարավորություն, եւ գործատուն չի կարող պարտադրել աշխատողին»,- ասաց Մարտիրոսյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել