Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնելու է Եվրոպա՝ շարունակելու բանակցությունները Բրեքսիթի շուրջ։ Երեքշաբթի օրը նա հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին պետք է որոշվի, թե արդյոք Մեծ Բրիտանիային կտրամադրի լրացուցիչ ժամանակ ԵՄ կազմից դուրս գալու համար։