Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ
08:01 - 24 ապրիլի, 2019

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ

news.am։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, որ շատերը նշում են, որ գործող «ռեյտինգային» համակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունները, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Երկու համակարգերն էլ ունեն թերություններ, եւ մեծամասնականը, եւ համամասնականը: Մեծամասնականի դեպքում առաջնությունը տրվում է թեկնածուին, միգուցե երկրորդ տեղ է մղվում նրա կուսակցական պատկանելիությունը, իսկ համամասնականի դեպքում առաջանում է մեծ անջրպետ ընտրվածների եւ ընտրողների միջեւ:

Գործող համակարգը փորձել է այդ խնդիրը լուծել: Որ մի կողմից այդ կապը լինի, մյուս կողմից քաղաքական բաղադրիչը մեծ լինի: Սպասեք մի փոքր, մեկ ընտրությունով չի կարելի ընտրական համակարգին գնահատական տալ»:
Նա նաեւ չհամաձայնեց դիտարկմանը, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր գրվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել