Ընդունելի չէ գումարի դիմաց 1 ամիս ծառայելով բանակից ազատվելը․ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան |factor.am|

17:23 - 29 նոյեմբերի, 2019

factor.am:  -Ձեր գործընկեր Հայկ Սարգսյանն ուզում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն է առաջարկում նրանց, որոնք կարող են մուծել 10 միլիոն դրամ։ Ձեզ հետ քննարկվե՞լ է այս նախագիծը։

-Խմբակցության նիստում չի քննարկվել այս նախագիծը, բայց գիտեք յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր գործունեության մեջ։ Այս նախագիծը բազմաթիվ խութեր ունի և գոնե այս ձևաչափով ինձ համար ընդունելի չէ։

-Մասնավորապես ի՞նչը ընդունելի չէ։

-Ընդունելի չէ գումարի միջոցով մեկ ամիս ծառայելը։ Որովհետև դա էլ յուրահատուկ տեսակ է հայրենիքին ծառայելու և այս ինստիտուտը այս եղանակով… ստացվում է, որ մենք, եթե նախկինում գումար տալով ազատվում էինք ծառայությունից, հիմա օրինական դաշտ ենք տեղափոխում։ Ինձ համար գոնե սա այս փուլում ընդունելի չէ։

-Հայկ Սարգսյանն ասում է, որ ընտրել է գումարի մի չափ, որը մուծելուց հետո զինակոչիկի մոտ արտագաղթելու ցանկությունը կմարի, քանի որ գումարը կտա և կմնա Հայաստանում։

-Այս պարագայում պարոն Սարգսյանը բարի և ազնիվ նպատակներ է դրել նախագծի մեջ, բայց, այնուամենայնիվ, ինձ համար այս ձևաչափն ընդունելի չէ։ Միգուցե խմբակցությունում քննարկենք և այնքան փաստարկվի, որ ես կարծիքս փոխեմ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել