Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից. Գեորգի Գախարիա |armenpress.am|
12:11 - 17 դեկտեմբերի, 2019

Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից. Գեորգի Գախարիա |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:

Գախարիան ելույթ Է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում:

«Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք Է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, եւ մենք պետք Է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք Է դա անենք եւ օգտագործենք բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը եւ պետք Է կատարենք այն»,-հայտարարել Է Գախարիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել