Էրեբունի վարչական շրջանում վաղը 10 ժամ գազ չի լինի
18:59 - 22 մարտի, 2020

Էրեբունի վարչական շրջանում վաղը 10 ժամ գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի խճուղու թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և հիմնարկների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնւմ է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով հարկավոր է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել