Էրդողանն «ապատեղեկատվություն» է անվանել Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության շարունակման մասին լուրերը |tert.am|
13:47 - 18 հոկտեմբերի, 2019

Էրդողանն «ապատեղեկատվություն» է անվանել Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության շարունակման մասին լուրերը |tert.am|

tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաղորդագրություններն այն մասին, որ թուրք զինվորականները վերսկսել են Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» անվանումով գործողության շրջանակում քրդական կազմավորումների դիրքերին հարվածները՝ չնայած հայտարարված ժամանակավոր հրադադարին, չեն համապատասխանում իրականությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչ մի գնդակոծություն չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է, չգիտեմ՝ որտեղից եք այդ ամենը վերցրել»,- ասել է Էրդողանը լրագրողներին:

Ավելի վաղ լրատվամիջոցները՝ քրդական աղբյուրներին հղումով, հայտնել էին, որ Թուրքիայի զինուժն ուրբաթ վերսկսել է Սիրիայի հյուսիս-արևելքում Ռաս ալ Այն քաղաքի վրա հարձակումները՝ չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության տվյալների համաձայն՝ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել մի քանի գյուղի: Al Arabiya հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Անկարայի կողմից կռվող սիրիական զինված խմբավորումների գրոհայինները հարձակվել են Ռաս ալ Այն ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել