Էրդողանի խորհրդականը սպառնացել է կտրել այն մարդկանց գլուխները, որոնք ցանկանում են Ստամբուլը Կ. Պոլիս դարձնել
12:08 - 07 հունիսի, 2019

Էրդողանի խորհրդականը սպառնացել է կտրել այն մարդկանց գլուխները, որոնք ցանկանում են Ստամբուլը Կ. Պոլիս դարձնել

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կոստանդնուպոլսի։

ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երեւում էին Հայաստանի եւ Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում. «Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։

Ի պատասխան այդ գրառմանը Թոփչուն Twitter-ի իր էջում գրել է.

«Հնարավոր չէ, որ դուք դա իրականացնեք։ Ասենք, թե դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել