Էրդողանը 20 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություններ է ուղարկել մեջլիս |emenihaber.am|
06:48 - 25 հոկտեմբերի, 2019

Էրդողանը 20 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություններ է ուղարկել մեջլիս |emenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 20 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ, որոնք այժմ վերահասցեավորվել են Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին:

Այդ միջնորդություններով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 19 և ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում են նաև HDP-ի համանախագահներ Սեզաի Թեմելլին և Փերվին Բուլդանը:

Ընդ որում կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել է միանգամից մի քանի պահանջագիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել