Էրդողանը վնաս է հասցնում Թուրքիայի պետական հիմնական կառույցներին.Ահմեթ Դավութօղլու |ermenihaber.am|
05:37 - 01 օգոստոսի, 2019

Էրդողանը վնաս է հասցնում Թուրքիայի պետական հիմնական կառույցներին.Ահմեթ Դավութօղլու |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անգլիական «The Financial Times» թերթին տված հարցազրույցում քննադատել է իշխող կուսակցության քաղաքականությունը: 

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) մի ժամանակ արժևորում էր «արդարություը, ազատությունը, մտքի և խոսքի ազատությունը»:

«Սակայն վերջին 3 տարիներին ականատես եմ լինում, թե ինչպես են անտեսվում այն հիմնարար արժեքները, որոնց նկատմամբ ամբողջ կյանքում հարգանք ենք տածել»,- ասել է նախկին վարչապետը:

Նրա կարծիքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում նախագահական համակարգի անցումով տրվել էին բացառիկ լիազորություններ, վնաս է հասցնում պետության հիմնական կառույցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել