Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել |tert.am|
04:57 - 10 հոկտեմբերի, 2019

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել |tert.am|

tert.am։ Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային գործողություններ ծավալել Սիրիայում ըստ համաձայնագրի, որը երկու երկրների միջև կնքվել է 1998 թվականին` Ադանա քաղաքում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքների օգտագործմանը, ապա այն չի պատկանում ԱՄՆ-ին: Այն միջազգային տարածություն է, դա սիրիական օդային տարածությունն է: Եվ քանի որ այն ԱՄՆ-ին չի պատկանում, ապա օգտագործման հարցը որոշվում է ռեժիմով:

ԱՄՆ-ն Սիրիայում է ոչ ռեժիմի որոշմամբ, իսկ մենք ունենք համաձայնագիր, որն Անկարան ու Դամասկոսը կնքել են Ադանայում: Ըստ համաձայնագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ապա մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել