factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը. գրում է ermenihaber-ը:

«Այս պահին Թուրքիայում 3մլն 650․000 սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։ Եթե աջակցելու եք մեզ՝ աջակցեք, եթե ոչ՝ դե կներեք, մենք էլ տիպված կլինենք բացել դարպասները։ Այս բեռը միայն մենք չենք կրելու։ Ոչ Եվրամիությունը, ոչ ողջ աշխարհը մեզ որևէ կերպ չի աջակցում», – հայտարարել է Էրդողանը։

Թուրքական կողմի առաջարկի համաձայն՝ Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով պետք է կառուցվեն բնակարաններ՝ Թուրքիայում գործող փախստականների ճամբարների ժամանակավոր կացարանների նմանությամբ, որտեղ կարող է ապաստանել առնվազն 1 մլն գաղթական։ Էրդողանի խոսքով՝ դրա շնորհիվ Թուրքիայի բեռը բավականին կթեթևանա, քանի որ երկիրն արդեն բազմաթիվ սիրիացի ու աֆղանստանցի գաղթականներ է ընդունել։

Նյութն ամբողջությամբ՝ factor.am-ում