ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է ֆինանսական, քաղաքական եւ ռազմական աջակցություն ստանալ Եվրամիությունից (ԵՄ) եւ ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի նախագահը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով մեկնել է Բրյուսել, որտեղ պետք է քննարկվի Անկարային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։ 

Տասնյակ հազարավոր միգրանտներ փորձում են ներթափանցել Հունաստան այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Անկարան հայտարարել էր, որ այլեւս չի փորձի պահել նրանց իր տարածքում։
 
Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակը սպառնալիք է եվրոպական բոլոր երկրների համար։ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «ոչ մի եվրոպական երկիր իրավունք չունի անտարբեր նայելու Սիրիայում մարդասիրական դրամային»։»
 
ԵՄ-ն ձգտում է խուսափել 2015-2016թթ․ միգրանտների ճգնաժամից կրկնությունից, երբ ավելի քան միլիոն մարդ, հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից, Թուրքիայով հասել էին ԵՄ։