Էրդողանը հոկտեմբերի կայցելի Ադրբեջան |azatutyun.am|
09:54 - 19 սեպտեմբերի, 2019

Էրդողանը հոկտեմբերի կայցելի Ադրբեջան |azatutyun.am|

azatutyun.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան՝ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:

Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն թյուրքալեզու երկրների Առևտրի պալատ և միացյալ Ներդրումային հիմնադրամ ստեղծելու հնարավորությունները:

Կառույցը հիմնադրվել է տասը տարի առաջ, դրան անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Թուրքիան:

Ուզբեկստանը անցած շաբաթ կառույցին անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացրել, Հունգարիան էլ այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել