Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի փակի ԵՄ-ի սահմանները փախստականների համար |tert.am|
21:34 - 02 մարտի, 2020

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի փակի ԵՄ-ի սահմանները փախստականների համար |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փակի Եվրամիության սահմանները սիրիացի փախստականների համար: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

«Զանգում են և ասում. փակեք սահմանները: Ես ասացի. ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների բեռի ծանրությունը: Այսօր կհանդիպեմ Բուլղարիայի վարչապետին, վաղը կխոսեմ Մերկելի հետ: Օրակարգում Սիրիայի հարցով 4-5 կողմանի գագաթնաժողով անցկացնելու հարց կա»,-ասել է Էրդողանը մարտի 2-ին Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել