Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները |ermenihaber.am|
11:43 - 30 մարտի, 2020

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի շրջանակներում է Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները: 

«Բոլոր չվերթները դադարեցված են: Թուրքիայի քաղաքների միջև տեղաշարժը  պիտի իրականացվի միայն  տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ», -  ասել է Էրդողանը: 

Նա նաև նշել է, որ Թուրքիայի 81 նահանգներում ստեղծվելու են հատուկ հանձնաժողովներ, որոնք պետք է հետևեն ստեղծված իրավիճակին և միջոցներ ձեռնարկեն: 

Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել