Էլիտար զորամաս գոյություն չունի. բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են՝ պատժվել են. Տոնոյան |aysor.am|
18:04 - 12 փետրվարի, 2020

Էլիտար զորամաս գոյություն չունի. բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են՝ պատժվել են. Տոնոյան |aysor.am|

aysor.am: Էլիտար զորամաս գոյություն չունի, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են, ԱՀ պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ էլ իրենց պատասխանատվությունը նախաքննության ընթացքում կորոշվի՝ ձերբակալվում են կամ կալանավորվում», - ասաց պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ՝ ձևավորելով, այսպես կոչված, «էլիտար» զորամաս։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել