Զինվորի մոտ 4 հեռախոս են հայտնաբերել, սմարթֆոնները զորամասերում արգելված են. փոխնախարար |armenpress.am|
16:10 - 28 փետրվարի, 2020

Զինվորի մոտ 4 հեռախոս են հայտնաբերել, սմարթֆոնները զորամասերում արգելված են. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հորդորում է ոչ միայն զինվորներին, այլ նաև նրանց ծնողներին՝ սմարթֆոններ չուղարկել Զինված ուժեր:

Բալայանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Սմարթֆոնները Զինված ուժերում արգելված են ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտի, այլ նաև զուտ անձնակազմի անվտանգության ապահովման առումով: Մենք հիմա այդ ամենը խստացրել ենք, և վերջին օրերին սմարթֆոններ են հայտնաբերվել զինծառայողների մոտ, դրանք վերցվել և հանձնվել են հարազատներին»,-ասաց Բալայանը:

Նա շեշտեց՝ հասարակութունը պետք է գիտակցմամբ մոտենա, երբեմն լինում է, որ տեսակցության ժամանակ զինվորները հարազատներին են հանձնում սմարթֆոնը, սակայն հետո նորից ինչ-որ ճանապարհով փորձում են մտցնել զորամաս: Բալայանը նշեց՝ իսկ երբ դրա համար զինվորը տույժի է ենթարկվում, որոշ ծնողներ դիմում են մեդիային, բողոքում: «Եղել է՝ միջնորդություններ են ներկայացվել, որ զինծառայողը տույժի չենթարկվի արգելված արարք կատարելու համար: Օրինակ՝ մեկ զինծառայողի մոտ վերջերս 4 հեռախոս էր հայտնաբերվել: Ամեն ինչ պետք է օրինական լինի»,- ընդգծեց պաշտպանության փոխնախարարը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել