Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն
17:00 - 02 օգոստոսի, 2019

Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը: Մենք պատրաստակամ ենք խորացնելու և ամրացնելու Ձեզ հետ ունեցած համագործակցության ավանդույթները: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ սոցիալական աջակցության ոլորտում Ձեր աջակցությամբ իրականացված ծրագրերի համար»,- այս մասին, ընդունելով Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար զարուհի Բաթոյանը:

Նախարարը հատկապես բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության աջակցությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների զարգացման գործում:

«Չեխիայի Հանրապետությունն արդեն իսկ վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համոզված եմ, որ այս փաստաթուղթը համագործակցության առավել լայն հնարավորթյունների և կոնկրետ նախագծերի իրականացման հիմք կդառնա»,- նշել է դեսպան Կոպեցկին:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ Հայաստանի համար այս ժամանակահատվածը նոր սկզիբ է, որը թույլ է տալիս վերանայել առաջնահերթություններն ու ծրագրերը, որոնցից գլխավորը մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերն են՝ կարողությունների զարգացման միջոցով:

Նախարար Բաթոյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել