Զարուհի Բաթոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին
11:49 - 16 մարտի, 2019

Զարուհի Բաթոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրում է․

«Ավարտվեց իմ այցը Նյու Յորք, որի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Այս նստաշրջանն իր կարևորությամբ երկրորդն է Գլխավոր ասամբլեայից հետո, որին մասնակցում են մի քանի հազար պատվիրակներ անդամ պետություններից՝ ի դեմս նախագահների, վարչապետերի, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Հայաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ էր բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով մասնակցում այս միջոցառմանը։

Այս օրերին հարակից հանդիպումներ ունեցա ՄԱԿ-ի տարբեր մարմինների ղեկավարների, այլ երկրների պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կարևոր էին ոչ միայն փորձի փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների իմաստով, այլ նաև երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու, կառավարության հանձնառություններն ու ծրագրերը վերահաստատելու նպատակով։

Եվ այս ամենը հնարավոր դարձավ հատկապես  ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Մհեր Մարգարյանի և հրաշալի թիմի աջակցության և հոգատարության շնորհիվ։ Տարբեր երկրներում մեր ներկայացուցչությունները շատ մեծ աշխատանք են իրականցնում, որը շատ հաճախ ստվերում է մնում, ուստի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Հայաստանի պատիվը ՄԱԿ-ում բարձր պահելու համար»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել