Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում ներկայացրել է գիշերօթիկ հաստատությունների լուծարման ծրագիրը |shantnews.am|
10:12 - 01 նոյեմբերի, 2019

Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում ներկայացրել է գիշերօթիկ հաստատությունների լուծարման ծրագիրը |shantnews.am|

shantnews.am: Զարուհի Բաթոյանն այսօր նախարարության 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև գիշերօթիկ հաստատությունների բարեփոխումների մասին:

Խոսելով խնամքի ծառայությունների բարեփոխումների մասին` նշեց, որ խոսքը ոչ միայն ենթակայության ներքո գտնվող ծառայությունների մասին է, այլև տնային սպասարկման, տարեցների խնամքի և նման ծրագրերի:

«Մեզ համար կարևոր է պատվիրակվող ծառայությունների ծավալի մեծացումը: Եթե խոսենք երեխաների շուրջօրյա խնամքի մասին, երեկ կառավարության որոշմամբ լուծարման գործընթացն ենք սկսել գիշերօթիկ հաստատությունների, որի ֆոնին եռապատկում ենք ցերեկային ծառայությունների ծավալը և մեծացնում աշխարահագրությունը: Ամբողջ Հայաստանով 30 բնակավայրերի համար հայտարարված են մրցույթներ պատվիրակման միջոցով ծառայությունները տրամադրելու համար. սա հնարավորություն է տալիս երեխաներին մեծանալ ընտանիքներում, սովորել հասակակիցների հետ և աջակցություն ստանալ համայնքներում»,- ասաց Բաթոյանը:

Նա հավելեց, որ մեծացնում են կանխարգելման ծրագրերը, այսինքն՝ հաստատություններ մուտքը կանխելուն ուղղված աշխատանքները:

«2020-ին նախատեսում ենք 360 ընտանիքի ուղղել աջակցությունը, որը պետք է իրականացնենք ցերեկային կենտրոնների և գործընկեր կազմակերպությունների պատվիրակման միջոցով»,- ասաց Բաթոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել