Զարեհ Սինանյանը քիչ հավանական է համարում այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը |armenpress.am|
16:57 - 17 ապրիլի, 2020

Զարեհ Սինանյանը քիչ հավանական է համարում այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կորոնավիրուսի համավարակի տարածման պառճառով քիչ հավանական է համարում, որ այս տարի հնարավորություն կլինի իրականացնել «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Այս մասին Սինանյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ամռանը մենք ունենք մեր ամենամեծ ծրագրերից մեկը` «Քայլ դեպի տուն»-ը, ինչպես նաև «Պատանի առաջնորդների ճամբար»-ը։ Այս պահին քիչ հավանական է թվում, որ մենք կկարողանանք այդ ծրագրերն իրագործել այս տարի»,- ասաց Սինանյանը։

Նա նշեց, որ ծրագրված է նաև երեք համաժողով, որոնք պետք է Հայաստանում անցկացվեին սեպտեմբերին, բայց կիրականացվեն առցանց եղանակով։

«Համաժողովները փորձելու ենք անել առցանց։ Պետք է հարմարվենք այս իրավիճակին, և պետք է թույլ չտանք, որ սփյուռքի հետ մեր կապն ընդհատվի»,- նշեց Զարեհ Սինանյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի իրականացնել տարվա երկրորդ կեսին ծրագրված նախագծերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել