Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց  |armenpress.am|
11:01 - 13 փետրվարի, 2020

Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների: 

Օրինագիծն ընդունվեց՝ ստանալով 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել