Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը հայտնել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու փոսանորոգման աշխատանքների ընթացքում. ասֆալտը կտրելուց մեկ օր հետո փոսը պետք է լցված լինի:

«Հետևելու ենք, որ փոսալցման նպատակով ասֆալտը կտրելու հաջորդ օրը փոսը լցված լինի», - ասել է Հարությունյանը: