Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում․ Հակոբ Կարապետյան
18:47 - 02 ապրիլի, 2020

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:

Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը եւ այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):

Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:

Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձիք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։

Մրցույթի մանրամասները՝ https://bit.ly/39DZGyC»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել